Երիտասարդ աղջիկը բրիտանական մամուլի էջերին է հայտնվել այն բանից հետո, երբ բժիշկները նրա մոտ տարօրինակ սննդային խանգարում են հայտնաբերել: 21-ամյա Քերի Թրեբիլկոկը ուտում է մարդկային օրգանիզմի համար տարօրինակ իրեր` ամանների լվացման համար օգտագործվող սպունգ և օրգանական օճառ:
Ըստ The Sun-ի` աղջկա մոտ նման տարօրինակ խանգարում է առաջացել 2008 թվականին Մարոկկո կատարած այցից հետո: Այս ճամփորդության ընթացքում աղջիկը աղիքային հիվանդություն է ձեռք բերել, որը հավանաբար ազդել է նյարդային համակարգի և գլխուղեղի աշխատանքի վրա: Նրա մոտ անվերահսկելի և անբացատրելի ախորժակ է ի հայտ եկել, որը հնարավոր չէր հագեցնել սովորական ուտելիքով:
Սկզբում Քերին վնասակար սնունդ էր ուտում, բայց այն նույնպես չէր հագեցնում քաղցը: Ավելի նրա մոտ ցանկություն է առաջացել փորձել ամանների լվացման համար օգտագործվող սպունգը, և այդ տարօրինակ «ուտելիքը», վերջիվերջո, վերացրել է խիստ քաղցի զգացումը:
Այժմ աղջիկը որևէ տեղ գնալիս իր հետ միշտ վերցնում է սպունգի կտորներ` լոլիկով և սոուսով: Նրա խոսքով` մանանեխն ու կծու սոուսը հիանալի լրացնում են սպունգի համը: Երբեմն Քերին սպունգի հետ թեյ կամ տաք շոկոլադ է խմում: Ինչ վերաբերում է ձեռքերի լվացման պարագային, աղջիկը նախապատվություն է տալիս մրգային համերովներին: Եվ թեև այս տարօրինակ նախասիրությունները նրա մոտ փորկապություն և տարբեր տեսակի խնդիրներ են ստեղծում, նա չի կարողանում հրաժարվել իր սարսափելի դիետայից: