Հունվարին Իտալիայի ափերի մոտ խորտակված «Կոստա Կոնկորդիա» զբոսանավի, ինչպես նաև Costa Crociere ընկերությանը պատկանող մյուս բոլոր նավերի վրա ողջ անձնակազմը, այդ թվում` նավի ղեկավարությունը, պարբերաբար մեծ չափաբաժիններով ալկոհոլ և թմրանյութեր էին օգտագործում: Բացի դա, կապիտան Ֆրանչեսկո Սկետինոյի գիտությամբ, նավի վրա մշտապես մարմնավաճառներ էին լինում, իսկ սպաները սեռական ոտնձգություններ էին կատարում կին գործընկերների նկատմամբ, պնդում են անձնակազմի նախկին անդամները:
Կոստա Կոնկորդիա»-ի գործով առաջին լսումները տեղի կունենա մարտի 3-ին Գրոսետոյում, հաղորդում է The Telegraph-ը:
Իտալական ԶԼՄ-ների տեղեկություններով` նախկինում նավի անձնակազմի անդամ հանդիսացող երկու կանայք պատմել են դատախազությանը, որ տեսել են` ինչպես են սպաները կոկային օգտագործում, մինչ գիտակցության կորուստը հարբում և ոտնձգություններ կատարում կանանց նկատմամբ:
Հարցված կանանցից մեկը պնդում է, որ կապիտան Սկետինոն «օգտագործում էր կանանց որպես փոխանակման ապրանք»: Ցուցմունք տված բուժքույրն ու ուղևորների հետ աշխատանքի բաժնի ներկայացուցիչը աշխատել են Կոստա Կոնկորդիայում և Costa Cruises-ի այլ նավերի վրա 2009 և 2010 թվականներին:
Հիշեցնենք, որ «Կոստա Կոնկորդիա» զբոսանավը վթարի էր ենթարկվել Տիրենյան ծովում `Ջիլիո կղզու մոտակայքում: Զբոսանավի վրա 4200 ուղևորներ են եղել: Վերջին տվյալներով` 17 մարդ է զոհվել, ևս 15-ը անհետ կորած են համարվում: