Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 23:00-ի դրությամբ հրապարակել է այսօր ՌԴ-ում կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները քվեարկածների 30 տոկոսի ձայների հիման վրա:
Համաձայն պաշտոնական տվյալների` Վլադիմիր Պուտինը հավաքել է 63,42%, Գենադի Զյուգանովը՝ 17,26%, Միխայիլ Պրոխորովը՝ 7,29%, Վլադիմիր Ժիրինովսկին՝ 7,19%, Սերգեյ Միրոնովը՝ 3,71%:
Ռուսաստանյան հեռուստաալիքներն արդեն նշում են, որ երկրորդ փուլ չի լինի, և Պուտինին ներկայացնում որպես ընտրված նախագահ:
Պուտինի կողմնակիցներն այս պահին հավաքվել են Մանեժնայա հրապարակում: Այստեղ է ժամանել Պուտինը, ով վստահություն է հայտնել, որ ինքը մաքուրև ազնիվ հաղթանակ է տարել: Համաձայն նախագահի թեկնածուի, ներկա ընտրությունները քաղաքական անկախության քննություն էին Ռուսաստանի համար: Պուտինն իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ նաև արտասվել է:
Նշենք, որ այսօր ամբողջ օրվա ընթացքում դիտորդները բազմաթիվ խախտումներ են արձանագրել՝ լցոնումեր, կեղծ անձնագրերով քվեարկություններ ի օգուտ Վլադիմիր Պուտինի:
Մասնավորապես, միայն Սանկտ-Պետերբուրգում «Գոլոս» ասոցիացիան 2500 խախտում է արձանագրել ընտրությունների ընթացքում: Հարյուրաով խախտումների մասին հաղորդում են նաև այլ խոշոր քաղաքներից, մասնավորապես, Մոսկվայից: Բլոգերում և սոցցանցերում տեսանյութեր են տեղադրվում և վկայություններն են հրապարակվում ընտրությունների ընթացքում իրականացված խախտումների մասին:
22:00-ի դրությամբ ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողով պաշտոնապես 140 տարբեր տեսակի բողոքներ են ստացվել: