ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը կարգարդել է երկրի Գլխավոր դատախազությանը ստուգել 32 անձանց նկատմամբ կայացրած վճռի օրինականությունն ու հիմնավորվածությունը: Այդ մարդկանց թվում է նաև հայտնի գործարար Միխայիլ Խոդորկովսկին, ում 14 տարվա ազատազրկման են դատապարտել:
Նշենք, որ ավելի վաղ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ ինքը կարեկցում է տնտեսական հանցագործությունների մեղադրանքով դատապարտված Խոդորկովսկուն, սակայն մինչ վճիռն ուժի մեջ է, գործարարը մեղավոր է: Նա նաև ավելացրել էր, որ յուրաքանչյուր մեղադրյալ կարող է ներման խնդրանքով իրեն դիմել, և ինքն էլ կարող է ներում շնորհել նրան:
Խոդորկովսկին բազմիցս հայտարարել է, որ ինքն իրեն մեղավոր չի համարում, և չի պատրաստվում ներման նամակ գրել ՌԴ նախագահին:
Երեկ կայացած նախագահական ընտրություններից առաջ նախագահի թեկնածուներ Գենադի Զյուգանովը և Միխայիլ Պրոխորովը հայտարարել էին, որ ընտրվելու դեպքում կազատեն Խոդորկովսկուն: