Գիտնականները համաձայն չեն այն կարծիքի հետ, որ մեծ ծավալով ջրի օգտագործումն օգտակար է օրգանիզմի համար: Բլումբերգի Ջոն Հոփքինսի հասարակական առողջության դպրոցի գիտնականները ապացուցել են, որ այս սովորույթը կարող է վտանգավոր հիվանդության պատճառ դառնալ:
Նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ չափից շատ մկնդեղ պարունակող ջրի օգտագործումը կարող է շաքարախտ առաջացնել: Այս քիմիական տարրը, ինչպես պարզել են գիտնականները, ճնշում է ինսուլինի պարբերական արտադրությունն ապահովող գեներին:
Հետազոտությունը ցույց է տվել, որ 2-րդ տիպի շաքարախտի առաջացման վտանգը 26% -ով ավելի շատ է այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործում են մկնդեղի առավել մեծ քանակություն ունեցող ջուր, ի տարբերություն նրանց, ովքեր մաքուր ջուր են խմում: