Ժամը 08:30-ի դրությամբ Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հասցրել է հաշվարկել երեկ երկրի նախագահական ընտրություններում քվեարկածների ձայների 99 տոկոսը:
Կեսգիշերի հետ համեմատ իրավիճակը չի փոխվել: Համաձայն ԿԸՀ-ի տվյալների առաջատարը Վլադիմիր Պուտինն է, ով հավաքել է ձայների 63,82 տոկոսը: 17,18 տոկոսով երկրորդ տեղում է Գենադի Զյուգանովը, երրորդը Միխայիլ Պրոխորովն է` 7,77 տոկոս:
Վլադիմիր Ժիրինովսկին հավաքել է 6,23, իսկՍերգեյ Միրոնովը` 3,82 տոկոս:
ԿԸՀ-ի տվյալների համաձայն, երկրորդ փուլ ՌԴ նախագահական ընտրություններում չի լինի, քանի որ Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների 50 տոկոսից ավելին: