Home / Հայաստան / Պատգամավորին հարվածել են «մարմնավաճառի» և «հարբած կնգա» համար (Տեսանյութ)

Պատգամավորին հարվածել են «մարմնավաճառի» և «հարբած կնգա» համար (Տեսանյութ)

Ուկրաինայի Տարածաշրջանների կուսակցության պատգամավոր Վադիմ Կոլեսնիկովը և ուկրաինական Femen կանանց շարժման առաջնորդներից մեկը` Ալեքսանդրա Շևչենկոն կոնֆլիկտի մեջ են մտել հենց ուղիղ եթերում:

Լեզվակռիվն ու ընդհարումը տեղի է ունեցել «Шустер Live» ծրագրի ընթացքում: Հեռուստահաղորդավար Սավիկ Շուստերը խոսքը տրամադրել է Ալեքսանդրա Շևչենկոյին, որպեսզի նա պատմի մարտի 4-ին Ռուսաստանի նախագահական ընտրությունների ժամանակ անցկացրած ակցիայի մասին:

Դրա փոխարեն Շևչենկոն հայտարարել է, որ բոլոր քաղաքական գործիչները պետք է «գրողի ծոցը» կորեն, քանի որ նրանք խայտառակում են Ուկրաինան և հարձակվել է Կոլեսնիչենկոյի վրա, ով «խայտառակություն» է անվանել հենց Femen-ի ներկայացուցչին:

Պատգամավորը փորձել է համարժեք պատասխան տալ ակտիվիստի վիրավորանքներին` նրան «մարմնավաճառ» և «խմած կնիկ» անվանելով, որի արդյունքում ապտակի է արժանացել Շևչենկոյի կողմից: Մի քանի րոպե անց հեռուստաալիքի պահակախումբը տաղավարից դուրս է բերել Շևչենկոյին:

Նշենք, որ Femen կանանց շարժումը հայտնի է կիսամերկ վիճակում ակցիաների իրականացմամբ: Նման ակցիա նրանք անկացրեցին նաև կիրակի` ՌԴ նախագահական ընտրությունների ժամանակ, այն ընտրատեղամասում, որտեղ քվեարկել էր նախագահ ընտրված Վլադիմիր Պուտինը: Ավելի ուշ աղջիկները ձերբակալվել էին «մանր խուլիգանության» հոդվածով: