21-րդ դարը պահանջում է, որ կինը լինի հավասար տղամարդուն իր ուժով ու հնարավորություններով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` խոսելով 21-րդ դարի հայ կնոջ կերպարից:
Սոցիոլոգը հայտնել, որ իր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «մենք արիական մշակույթի կրող ենք և տղամարդիկ ունեն դոմինանտ դեր հասարակությունում»:
«Մենք ուսումնասիրում էինք, թե կարող է արդյոք կնոջը դերը փոխվել տոտալիտար համակարգից անցում կատարելուց հետո: Մեզանում կանանց դերը անկախությունից հետո չի փոխվել: Թեև ընտրողների կեսից ավելին կանայք են, մեծամասնական ընտրատարածքներում կանանց թիվը համեստ էր: Հրանուշ Հակոբյանն էր միայն հնարավորթյուն ունենում հաղթել ընտրություններում` լինելով բացառիկ դեպքերից մեկը, երբ կինը կարողանում էր հաղթահարել գենդերային խնդիրները»,- նշել է բանախոսը:
Ասվածը հաշվի առնելով` Ադիբեկյանը կարծիք է հայտնել, որ կանանց կրթության վրա ծախսվող փողերը աննպատակ ծախս է, քանի որ գործազուրկների մեջ մեծ մասը կազմում են բարձրագույն կրթությամբ կանայք:
Ադիբեկյանի խոսքով` կանայք ակտիվ չեն ոչ միայն քաղաքականության, այլև ձեռներեցության մեջ: Ըստ բանախոսի` Հայաստանում գրանցված ընկերություններից միայն 18%-ի սեփականատերերն են կանայք: Ընդ որում` այդ տոկոսը մի մասն էլ ձևական ղեկավարներն են, ում պատգամավոր ամուսինները ձևականորեն իրենց բիզնեսները հանձնում են կանանց:
Ադիբեկյանը կանանց դիրքի ցածր լինելը պայմանավորում է նրանով, որ կանայք իրենց չեն գնահատում և սովոր են տղամարդուն ենթարկվել:
«Երբ որ ասում ենք դարձի տնօրեն, խորշում են լիդեր լինելուց, դրա պատասխանատվությունից: Ունենք ընդամենը երկու կին նախարար: Գյուղապետերի մեջ ընդամենը մի քանի կին կա: Դատական համակարգում համեմատաբար շատ են, քանի որ կանայք քիչ են կաշառք վերցնում», ասել է Ադիբեկյանը:
Կանայք ավելի կոնսերվատիվ են, կարծիք է հայտնել Ադիբեկյանը` ասելով, որ մինչ ամուսնությունը սեռական հարաբերություններ ունենալու փորձը կարևոր են համարում հայ տղամարդկանց 40%, մինչդեռ կանանց` 30 %-ը:
«Այնքան ազատական չենք, որքան կարող էինք լինել մեր ժողովրդավարության մակարդակի պայմաններում: Սակայն, թե դառնանք եվրոպական կյանքի, ավելի շուտ կանհետանանք, քան անհետանում ենք: Եթե մնանք ասիական, կմնանք հետամնաց և կշատանա արտագաղթը», – ասել է Ադիբեկյանը` հույս հայտնելով, որ «հասարակությունը կգտնի ոսկե միջինը»:
Լուսանկարը` zazzle.com