Home / Հայաստան / Ադրբեջանը լավ օրինակ է տարածաշրջանի բոլոր երկրների համար, համոզված է Սահակաշվիլին

Ադրբեջանը լավ օրինակ է տարածաշրջանի բոլոր երկրների համար, համոզված է Սահակաշվիլին

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Բաքվում հայտարարել է, որ իրեն միշտ հաճելի է Ադրբեջան այցելել:

«Սա պարզապես պաշտոնական այց չէ: Սա այց է, որն իսկապես մեզ շատ է ոգեշնչում, դրական էներգիա է հաղորդում», – Սահակաշվիլիի խոսքերն է փոխանցում «Գրուզիա օնլայնը»:

Նրա համոզմամբ` Իլհամ Ալիևի ղեկավարության ներքո Ադրբեջանն այսօր ոչ միայն զարգացող երկիր է, այլ նաև տարածաշրջանի առաջատարը` երկիր, որը հայտնի է գլոբալ մակարդակի վրա:

«Մենք ամեն հարցում զգում ենք Ադրբեջանի աջակցությունը: Հենց դրանում է մեր երկրների միջև հարաբերությունների ուժը: Ըստ էության, դա տարածաշրջանում կայունության և զարգացման հիմնաքարն է: Եվ դա տեղի է ունենում Ձեր գործունեության, Ձեր կամքի ուժի, ադրբեջանցի ժողովրդի կամքի հիման վրա: Դուք իրապես անկախ պետություն եք: Դուք կարող եք օրինակ ծառայել տարածաշրջանի շատ երկրների համար: Ադրբեջանը լավ օրինակ է թե մեզ համար, թե ուրիշների», – հայտարարել է Սահակաշիլին` դիմելով Ալիևին: