Ղազախստանցին մարտի 8-ի կապակցությամբ կնոջը միլիոն կարմիր վարդեր կնվիրի: Տղամարդը վիճել է կնոջ հետ և որոշել է նման ծաղկեփունջ նվիրել նրան ներողության փոխարեն:
Ծաղիկների խանութի սեփականատիրոջ խոսքով` տղամարդն արդեն ներկայացրել է կանխավճարը: «Ծաղիկներն արդեն պատվիրել ենք, բոլոր վարդերը հոլանդական կլինեն` կարմիր գույնի, միևնույն երկարության, հատուկ ընտրված: Որպես մեծածախ գնորդ մենք նրա համար շատ մեծ զեղչ կանենք: Մեր քաղաքում դեռևս երբեք նման պատվեր չի եղել»,- նշել է գործարարը:
Ղազախստանում վարդը 3,5-7 դոլար արժի: Տոնական օրերին մեկ ծաղկի գինը կարող է հասնել մինչև 15 դոլարի: