Նոր Զելանդիայում ութամյա տղան առևանգել է հոր մեքենան և դուրս եկել գիշերային զբոսանքի:
Միջադեպը տեղի է ունեցել Վելինգթոնում: Տեղացի լրագրողը առավոտյան 5-ին ճանապարհին դժվարությամբ առաջ շարժվող մեքենա է նկատել: Տղամարդը որոշել է, որ վարորդը հարբած է, հետևել է մեքենային և խոչընդոտել նրա ընթացքը: Ի զարմանս նրան, շուտով ջիփից դուրս է կել փոքրիկ տղա` գիշերազգեստով և արցունքներն աչքերին:
Շուտով ոստիկանությունը միջադեպի վայր է ժամանել: Իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ զրույցում, երեխան բացատրել է, որ որոշել էր մի քիչ մեքենա վարել, քանի որ չէր կարողանում քնել, բացի դա, ուզում էր ընկերներին տեսնել:
Երեխայի գիշերային «զբոսանքի» արդյունքում ոչ ոք չի տուժել, սակայն ընթացքի ժամանակ մեքենան մի քանի անգամ հարվածել է այլ մեքենաների և բախվել պատին: Մեքենայի ոտնակներին դժվարությամբ հասնող երեխան մեքենայի ղեկին ընդհանուր առմամբ կես ժամ է անցկացրել: Ոստիկանությունը երիտասարդ «առևանգիչին» տարել է ծնողների մոտ և նրանց հետ զրույց ունեցել: