ՍԱՍ սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը հիմնել է «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամը, որ նախընտրական կաշառքն իր անվան հետ ուղղակիորեն չկապվի, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Հիմանդրամը կանանց տոնին ընդառաջ պայմանավորվել է Երևանի թիվ 4 ընտրատարածքում գտնվող բոլոր գեղեցկության սրահների հետ, որ նրանք մարտի 8-ին կանանց 1500 դրամի սահմաններում անվճար ֆեն անեն:
«Եթե սա բարեգործություն է և ոչ թե նախընտրական կաշառք, հարց է ծագում` ինչո՞ւ է Սարգսյանն ակցիան կազմակերպում միայն այն ընտրատարածքի շրջանակներում, որտեղ նա առաջադրվելու է պատգամավորի թեկնածու, այլ ոչ թե, ենթադրենք, Աշոցքի շրջանում, որտեղ կանայք այսպիսի ակցիայի կարիքը շատ ավելի ունեն», – գրում է թերթը: