ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ:
«Սիրելի՛ կանայք,
Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:
Մաղթում եմ ձեզ երջանկություն, հաջողություն, առողջ և ամուր ընտանիքներ:
Ուրախ եմ, որ օր օրի մեծանում է կանանց դերակատարությունը մեր երկրի և հասարակության կենսագործունեության բոլոր ասպարեզներում: Եվ դրանով հանդերձ՝ Հայաստանի կանայք պահպանում են իրենց ավանդական դերն ու բացառիկ թանկ հատկանիշները:
Այս գարնանային տոնը հրաշալի առիթ է վերահաստատելու մեր նվիրումն ու սերը, գնահատանքն ու երախտագիտությունը մեր մայրերի, կանանց և քույրերի նկատմամբ», – ասված է ուղերձում: