Ամերիկուհին չի կարողանում ապրել առանց բենզինի, որը նա խմում է ամեն օր: Եվ թեև Շենոնը գիտի, որ իր տարօրինակ նախասիրությունը կարող է սպանել իրեն, բենզինից հրաժարվել նա չի կարողանում, գրում է The Daily Mail-ը:
Աղջկա խոսքով` նա օրական 12 թեյի գդալ վառելանյութ է օգտագործում: «Սկզբում քոր եմ զգում, հետո կոկորդս սկսում է այրվել,- պատմել է Շենոնը: Թեև ցավ կա, բայց դրա շնորհիվ ես ինձ լավ եմ զգում»:
Ինչպես հաշվել են լրագրողները, մեկ տարվա ընթացքում Շենոնը մոտ 23 լիտր վառելանյութ է խմել: Բժիշկները զգուշացնում են, որ դա մահացու է: Բենզինի օգտագործումը այրվածքներ, սրտխառնուք, քնկոտություն և անգամ մահ կարող է առաջացնել:
Ի դեպ, նա միակը չէ, ով նման ոչ սննդարար իրերի հանդեպ սիրուց է տառապում: Վերջերս հայտնի էր դարձել, օրինակ, 21-ամյա բրիտանուհի Քերի Թրեբիլկոկի մասին, ով ամանների լվացման համար օգտագործվող սպունգ և օրգանական օճառ է օգտագործում: