«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում փետրվարի 17-ին հացադուլ հայտարարարած Յանիս Սարկսովը, ով 10 տարվա ազատազրկման է դատապարտվել կնոջը՝ Զարուհի Պետրոսյանին ծեծելով սպանելու մեղադրանքով, դադարեցրել է հացադուլը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
«Մարտի 7-ին, ժամը 17.40-ին, առանց որևէ մեկնաբանության Սարկիսովը դադարեցրել է հացադուլը: Թե հացադուլի ընթացքում, թե այս պահի դրությամբ նրա մոտ առողջական խնդիրներ չկան», – ասել է Ղլեչյանը:
Նրա խոսքով՝ Սարկիսովը հացադուլի էր դիմել` պահանջելով վերանայել իր քրեական գործը:
Հիշեցնենք, որ դատաքննության ընթացքում Սարկիսովը նշել է, որ Զարուհի Պետրոսյանն ինքնասպան էր եղել թույն խմելով, սակայն դատարանն արժանահավատ չի համարել այդ վարկածը` դատապարտելով Սարկիսովին: