Ռուսաստանի Իվանովսկ շրջանի իրավապահ մարմինների աշխատակիցը ապօրինի զենքի պահպանման մեջ կասկածվողի հետ բեմականացված գործարքի մեջ մտնելու ժամանակ կյանքը փրկելու համար ստիպված է եղել դուրս ցատկել չորրորդ հարկից:
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 11-ի երեկոյան Կինեշմա քաղաքում:
Տեղի բնակիչներից մեկի տանը ոստիկանության ավագ լեյտենանտը փորձել է հրազեն գնել: Բնակարանի սեփականատերը և նրա երեք ծանոթները` «գնորդին» թալանելու նպատակով ծեծի են ենթարկել նրան:
«Այնուհետև տեսնելով նրա մոտ առկա տեսաձայնագրիչ սարքը և հասկանալով, որ նա ոստիկանության աշխատակից է, սպառնացել են սպանել նրան»,-հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը:
Ոստիկանը ստիպված է եղել ցատկել չորրորդ հարկի պատշգամբից, նա հիվանդանոց է տեղափոխվել ձեռքի և ոտքի կոտրվածքներով: Հանցագործները ձերբակալված են, հայտնում է korrespondent.net-ը: