Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կրտսեր որդին որոշել է զվարճանալ` լոլիկներ և բիլիարդի գնդիկներ նետելով Ելիսեյան պալատի մոտ հերթապահություն իրականացնող կին ոստիկանի վրա:
Այն բանից հետո, երբ կնոջ վրա անսովոր հարձակում է իրականացվել, նա գնացել է նախագահական պալատը հսկող ժանդարմների մոտ, որպեսզի հայտնի տեղի ունեցածի մասին: Արդյունքում պարզվել է, որ հարձակման հեղինակը նախագահի կրտսեր որդի Սարկոզի Լուին է եղել:
Ներողություն խնդրելու նպատակով Ֆրանսիայի նախագահը անձամբ է հանդիպել տուժածին:
Twitter-ի իր էջում Նիկոլա Սարկոզին գրել է, որ կպատժի որդուն` «նրան ապագա ուսումնական տարում նոր iPad-ից զրկելով»,- հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները: