«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր մարտի 17-ին կայանալիք համագումարին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հրավիրատոմս չի ուղարկել: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը:
«Համագումարին մասնակցելու հրավեր ուղարկվել է միայն խորհրդարանական խմբակցություններին` ՀՀԿ-ին, ՕԵԿ-ին, ՀՅԴին և «Ժառանգությանը»», – ասել է Գալստյանը: