«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում մեծամասնական թեկնածուների առաջադրումների հարցը գրեթե ավարտված է, «Երկիր» օրաթերթի հետ զրույցում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա, սակայն, հրաժարվել է անուններ նշել: Զոհրաբյանի խոսքով` ԲՀԿ թեկնածուները կսկսվեն առաջադրվել մարտի 17-ին, երբ կկայանա կուսակցության համագումարը:
Պատգամավորն ընդգծել է, որ համամասնական ցուցակը, ամենայն հավանականությամբ, համագումարի օրը չի ներկայացվի:
«Շտապելու տեղ չունենք, մինչև մարտի 22-ը ցուցակը ԿԸՀ կներկայացնենք», – նշել է Զոհրաբյանը: