Հայաստանի բնության հուշարձաններից մեկը` Մոզրովի քարանձավը փլուզվել է, հայտնում են «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության Վայոց Ձորի ակտիվիստները:
Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ քարանձավը ՀՀ կառավարության որոշմամբ ընդգրկված է Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:
«Նախկինում քարանձավագետները բազմիցս ահազանգել են Մոզրովի քարանձավի պահպանման հարցում պետության կողմից անհրաժեշտ ուշադրության բացակայության մասին, սակայն այդ ամենը մնաց ձայն բարբառոյ անապատի», – նշված է մամուլի հաղորդագրության մեջ:
Թե կոնկրետ ինչ բնույթի է փլուզումը, նախաձեռնության հաղորդագրության մեջ նշված չէ:
Լուսանկարը` ecolur.org