Ամերիկյան Վայոմինգ նահանգում գտնվող Բուֆորդ քաղաքը, որտեղ ընդամենը մեկ մարդ է բնակվում, աճուրդի է հանվել:
Փոքրիկ քաղաքի միակ բնակիչն ու ինքնահռչակ քաղաքապետ Դոն Սեմոնսը որոշել է փոխել բնակության վայրը, իսկ իր սեփականությունը աճուրդի դնել: Աճուրդը նշանակված է 2012-ի ապրիլի 5-ին: Մեկնարկային գինը 100 հազար դոլար է: Սեմոնսը Բուֆորդում անցկացրած տարիները իր և իր ընտանիքի համար «հիանալի ժամանակաշրջան» է անվանել, սակայն փաստել է, որ իր բոլոր հարազատները տեղափոխվել են այլ վայրեր, իսկ ինքը, հավանաբար, ստիպված կլինի թոշակի անցնել:
Բուֆորդ քաղաքը հիմնվել է 19-րդ դարավերջին:
1980-ականներին Բուֆորդ տեղափոխված Սեմոնսի ղեկավարման տարիներին նրան են պատկանել բենզալցակայան և առաջին անհրաժեշտության պարագաների խանութ: Բացի դա, քաղաքում ԱՄՆ փոստի կետ կա, որը նույնպես եկամուտ է բերում նրան:
Բուֆորդի առաջիկա գնորդը նաև կստանա 4 հեկտար հող, ավտոկանգառ և 5 կառույցներ, այդ թվում` բնակելի տուն` երեք ննջարաններով, և դպրոցի շենք: