Դուբայի միջազգային կազմակերպություններից մեկում որպես մենեջեր աշխատող Հորդանանի 32-ամյա քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել գլխուղեղի վնասվածքով` սեփական բնակարանում ռումինացի ուղեկցորդուհու հետ սիրով զբաղվելու պատճառով:
Տղամարդուն «հանցանքի» վայրում բռնացրել է Եգիպտոսի քաղաքացի հանդիսացող կինը` ժամանակից շուտ տուն վերադառնալով: Կինը ամուսնու համար անակնկալ էր պատրաստել` նախատեսվածից շուտ վերադառնալով Եգիպտոսից:
Եվ քանի որ ձեռքի տակ այլ համապատասխան պարագա չի գտել, ամուսնու գլխին է հարվածել լեփթոփով:
Ռումինացի ուղեկցորդուհին ստիպված է եղել մերկ վիճակում լոգարանում պաշտպանվել զայրացած կնոջից մինչ ոստիկանության ժամանելը:
Այժմ հորդանանցին խնդիրներ ունի, ոչ միայն կնոջ և սեփական գլխի հետ, այլև Դուբայի օրենսդրության: Նրան մեղադրում են «մեղքի դրդելու» մեջ: