Նախորդ գիշեր Շվեյցարիայի թունելում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 22 բելգիացի երեխա և ևս 6 մեծահասակ է զոհվել: 24 երեխաներ վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել, հայտնում է Daily Mail-ը:
Զոհերի մեծ մասը 12 տարեկան դպրոցականներ են: Ավտոբուսը, որում 52 ուղևոր է եղել, Իտալիայի սահմանի մոտ գտնվող Վալե գավառում հարվածել է լեռնային թունելի պատին: Բոլոր աշակերտները վերադառնում էին լեռնադահուկային արձակուրդներից:
Ըստ պարբերականի` վթարի ժամանակ երթևեկության պայմանները նորմալ են եղել և թունելներն էլ ծանրաբեռնված չեն եղել: