Բրազիլական ոստիկանության ղեկավարությունը հասարակական կարգի պահպանման ուշագրավ միջոց է գտել: Իրավապահները Բեթմենին են ծառայության վերցրել:
Սուպերհերոսի նման զգեստավորվելու և նրա դիմակը կրելու առաջարկի հետ համաձայնել է թոշակի անցած զինվորական Ալդրե Լուիս Պինխեյրոն, ում պատվիրված է ահաբեկել խոշոր քաղաքների արվարձաններում թմրանյութերի վաճառքով զբաղվողներին:
Բեթմենը նաև մասնակցելու է ոստիկանության կողմից իրականացվելիք հատուկ գործողություններին և ծանր հանցագործությունների հետաքննություններին:
Տեղի բնակիչները հավանություն են տվել իշխանությունների նախաձեռնությանը: Նրանք վստահ են. որ սուպերհերոսը կարող է կորցրած արժեքները հետ բերել իրենց կյանք: