Համացանցում մեծ տարածում է գտել Ստավրոպոլի շրջանում կովկասցիների սկանդալային արարքների մասին պատմող տեսանյութը: Տեսանյութն ուղեկցվում է ուղղագրական և կետադրական սխալներ պարունակող տեքստով այն մասին, թե ինչպես էին ԽՍՀՄ-ում գովաբանում բազմազգայնությունը, որի սկզբունքն իբրև արդեն այն ժամանակ խախտում էին կովկասյան հանրապետությունները, որտեղ «նեղում» և «դուրս էին քշում» քրիստոնյաներին և «անմիջականորեն ռուս ազգին», և թե դրա արդյունքում ինչ ունենք այսօր:
Տեսանյութի ստեղծողին հատկապես վրդովվեցրել է Ստավրոպոլում կովկասցիների կողմից բնակարաններից մեկի վրա արված գրառումը. «Ռուսների և տգեղ աղջիկների մուտքն արգելվում է»:
Տեսանյութը Live Journal-ի իր բլոգում տարածել է հայտնի ռուսաստանյան բլոգեր, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, ով նախկինում մասնակցել է «Ռուսների երթ» արշավներին և կողմ է «Բավական է կերակրեք Կովկասը» կարգախոսին: