Մի խումբ հետազոտողներ պարզել են, որ բջջային հեռախոսները սպառնալիք են ներկայացնում առողջության համար: Խոսքը դեռևս ներարգանդային փուլում գտնվող երեխայի ուղեղի զարգացման մասին է, հաղորդում է Medikforum.ru-ն:
Յեյլի համալսարանի գիտնականները պարզել են, որ բջջային հեռախոսներից եկող ճառագայթումը կարող է ազդել ներարգանդային շրջանում գտնվող երեխայի ուղեղի զարգացման վրա: Այս եզրակացությունները հիմնված են լաբորատոր մկների հետ իրականացված հետազոտությունների վրա: Եթե հղի կրծողներին ենթարկում էին բջջային հեռախոսի ճառագայթման, նրանք հիպերակտիվության, անհանգստության և վատ հիշողության նշաններ ցույց տվող սերունդ էին տալիս:
Հետազոտության հեղինակ, պրոֆեսոր Հյու Թեյլորը կարծում է, որ բջջային հեռախոսները կարող են մասնակիորեն պատասխանատու լինել վերջին տարիներին երեխաների մոտ նկատվող պահվածքային խանգարումների` ուշադրության պակասի և հիպերակտիվության կտրուկ աճի համար: