Home / Հայաստան / Ծառուկյանը Պուտինի ուղերձի՞ն է սպասում

Ծառուկյանը Պուտինի ուղերձի՞ն է սպասում

«Հայկական ժամանակ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը փորձում է հասնել նրան, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով ողջունի շաբաթ օրը մարզահամերգային համալիրում կայանալիք ԲՀԿ համագումարը։

Երեկ թերթը զրուցել է Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանի հետ, ով նշել է, որ Պուտինի ուղերձի մասին ոչինչ չի կարող ասել:

«Թե «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմից որ անձի անունից ուղերձ կլինի, չգիտեմ, բայց որ կլինի, համոզված եմ», – ասել է Գալստյանը:

Թերթը հիշեցնում է, որ Վլադիմիր Պուտինն ուղերձ էր ուղարկել անցյալ շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ համագումարին, որն ընթերցել էր «Եդինայա Ռոսիայի» ներկայացուցիչ Արթուր Չիլինգարովը։