Home / Տեսանյութեր / 12 թուրք զինվորական մահացել է ուղղաթիռի վթարի պատճառով

12 թուրք զինվորական մահացել է ուղղաթիռի վթարի պատճառով

Ուրբաթ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ՆԱՏՕ-ի ուղղաթիռներից մեկն  ընկել է տան վրա` անձնակազմի 12 թուրք զինվորականների մահվան պատճառ դառնալով, հաղորդում է Today’s Zaman:

«Ուղղաթիռն ընկել է տան վրա Քաբուլի Բաղրամի թաղամասում տեխնիկական խնդիրների պատճառով», – հայտնել է աֆղանստանցի սպան`հավելելով, որ թուրք զինվորների մարմիններն արդեն իսկ հայտնաբերվել են:

Թուրքիան Աֆղանստանում շուրջ 1800 զինվորներ ունի: Ի տարբերություն ՆԱՏՕ-ի այլ անդամների, Թուրքիայի դերը Աֆղանստանում սահմանափակվում է վերահսկողական առաքելությամբ, թուրք զինվորները չեն միջամտում մարտական գործողություններին: