Ֆրանսիական դատարանը չի բավարարել Մեն-է-Լուաղ դեպարտամենտի բնակչի հայցն ընդդեմ Google-ի, որով տղամարդըպնդում էր, որ Google-ի Street View ծառայությունը նկարահանել է իրեն բնական կարիքը հոգալիս: Ավելին` հայցվորը ստիպված կլինի պատասխանող կողմին 1200 եվրո տուգանք վճարել, հաղորդում է The Local-ը:
Իր որոշումը դատարանը բացատրել է նրանով, որ նկարը հրապարակել է Google Inc. կորպորացիան, մինչդեռ տղամարդը հայց էր ներկայացրել դուստր` Google France ընկերության դեմ:
Հիշեցնենք, որ տղամարդը պնդում էր, որ նկարի պատճառով ողջ գյուղը (մոտ երեք հազար մարդ) սկսել է ծաղրել նրան: Այս կապակցությամբ նա պահանջել է վերացնել նկարը և իրեն բարոյական վնաս հասցնելու համար 10 հազար եվրո փոխհատուցում վճարել:
Google StreetView-ն բնապատկերային նկարներ է անում տեսախցիկների հատուկ բլոկի օգնությամբ` տեղադրված մեքենաների վրա: Այսպիսի մեքենաները տեղաշարժվում են այս կամ այն երկրի տարածքով, որից հետո նկարահանված նյութը լուսանկարի տեսքով տեղադրվում է քարտեզի վրա:
Միաժամանակ հատուկ համակարգը որոշում է մարդկանց դեմքերը և մեքենաների համարները և լղոզում դրանք: Սակայն տղամարդը պնդում է, որ հարևանները ամեն դեպքում ճանաչել են իրեն: