WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը որոշել է իր թեկնածությունն առաջադրել ավստրալական սենատի ընտրություններում: Այս մասին ասված է նախագծի Twitter-ի միկրոբլոգում:
Ներկայումս Ասանժը տան կալանքի տակ է` Մեծ Բրիտանիայում, որտեղ սպասում է Շվեդիա իր արտաքսման վերաբերյալ դատարանի որոշմանը:
Ասանժի` առաջադրվելու իրավունքը կասկածի տակ էր, սակայն WikiLeaks-ի իրավաբանները պարզել են, որ առաջադրման համար խոչընդոտներ չկան:
Բացի դրանից, քննարկվում է «WikiLeaks կուսակցության» ստեղծման հնարավորությունը, որը կարող է «գրավել» ավստրալական խորհրդարանը:
Հիշեցնենք, որ Ասանժը ձերբակալվել էր 2010 թվականի դեկտեմբերին Շվեդիայում տրված համաեվրոպական օրդերի համաձայն:
Նա շարունակում է պնդել, որ որևէ կապ չունի սեռական հանցագործությունների հետ, և որ իր հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի, այն կապված է ԱՄՆ դիվանագետների փաստթաղթերի ու նամակների գաղտնազերծումների հետ: