Այսօր «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարությամբ կայացավ կուսակցության վարչության ընդլայնված նիստը: Վարչությունը քննարկեց և որոշեց կուսակցության Խորհրդի քննարկմանը ներկայացնել 2012թ. մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցությանը, ինչպեսև կուսակցության կողմից առաջադրվող մեծամասնական թեկնածուների ցանկին և համամասնական ցուցակին վերաբերող հարցերը:
Վարչության նիստից անմիջապես հետո տեղի ունեցավ կուսակցության խորհրդի նիստ: Վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց վարչության զեկույցը Հայաստանում քաղաքական իրավիճակի մասին: Խորհրդի անդամները ներկայացրեցին տեսակետներ առաջիկայում` մինչեւ խորհրդարանական ընտրություններ, ինչպեսեւ մայիսի 6-ից հետո կուսակցության մարտավարության եւ ռազմավարության վերաբերյալ:
Ապա խորհուրդը քննարկեց վարչության առաջարկը 2012թ. մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մեծամասնական եւ համամասնական ընտրակարգով կուսակցության մասնակցության ձեւաչափի եւ կազմի վերաբերյալ: Խորհուրդը որոշեց մասնակցել 2012թ.-ի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին: Այն նաեւ ձայների մեծամասնությամբ հաստատեց կուսակցության կողմից առաջադրվող մեծամասնական թեկնածուների ցանկը, ապա, հաշվի առնելով «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության հետ բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնությունը` հաստատեց համամասնական ընտրակարգով այդ կուսակցության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ «Ժառանգություն» կուսակցության հմատեղ ցուցակը:
Ստորեւ ներկայացնում ենք «Ժառանգություն» կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների ամբողջական ցանկը եւ համամասնական ընտրակարգով առաջադրվող 101 հոգուց բաղկացած միացյալ ցուցակի առաջին 25 թեկնածուներին.
Մեծամասնական.
1/ Սաֆարյան Ստյոպա (թիվ 1 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր.
2/ Փոստանջյան Զարուհի (թիվ 4 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր.
3/ Մարտիրոսյան Արմեն. (թիվ 6 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր.
4/ Հակոբյան Ռուբեն (թիվ 9 ընտր.), Ժառանգություն, քաղաքագետ.
5/ Բախշյան Անահիտ (թիվ 12 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր.
6/ Շահբազյան Ռոբերտ (թիվ 20 ընտր.), Ժառանգություն, պատմաբան-իրավագետ, ուսուցիչ.
7/ Մարգարյան Գագիկ (թիվ 21 ընտր.), Ժառանգություն, տնտեսագետ.
8/ Սահակյան Գառնիկ (թիվ 30 ընտր.), Ժառանգություն, դեղագետ:
Համամասնական.
-
- Րաֆֆի Կ. Հովհաննիսյան,
- Խաչատուր Քոքոբելյան, Ազատ Դեմոկրատներ,
- Զարուհի Փոստանջյան, Ժառանգություն, ԱԺ պատգամավոր
- Ալիկ Արզումանյան, Ազատ Դեմոկրատներ, նախկին արտգործնախարար
- Ռուբեն Հակոբյան, Ժառանգություն, քաղաքագետ
- Թեւան Պողոսյան, անկուսակցական, ՄԶՄԿ նախագահ,
- Մասիս Այվազյան, Ազատ Դեմոկրատներ, նախկին փոխոստիկանապետ
- Ստյոպա Սաֆարյան, Ժառանգություն, ԱԺ պատգամավոր
- Իզաբելլա Աբգարյան, անկուսակցական, բլոգեր,
- Արման Մուշեղյան, անկուսակցական, հաշմանդամների “Աշխարհն առանց արգելքների” ՀԿ
- Անուշ Սեդրակյան, Ազատ Դեմոկրատներ, գրականագետ, ԵՊՀ դասախոս
- Արտակ Ղազարյան, անկուսակցական, տնտեսագետ
- Գառնիկ Սահակյան, Ժառանգություն, դեղագետ
- Անահիտ Բախշյան, Ժառանգություն, ԱԺ պատգամավոր, մանկավարժ
- Հովհաննես Ղազարյան, Ազատ Դեմոկրատներ, մանկավարժ
- Արմեն Մարտիրոսյան, Ժառանգություն, ԱԺ պատգամավոր
- Արաքս Պողոսյան, անկուսակցական, ռադիոլրագրող,
- Կարապետ Ռուբինյան, անկուսակցական, Գերագույն խորհրդի նախկին փոխխոսնակ
- Հովսեփ Խուրշուդյան, Ժառանգություն, տնտես-աշխարհագրագետ
- Կարեն Կարապետյան, Ազատ դեմոկրատներ, միջազգայնագետ
- Արթուր Պողոսյան, Ազատ դեմոկրատներ, բժիշկ-վիրաբույժ
- Արմեն Թորոսյան, Ժառանգություն, տնտեսագետ-իրավաբան
- Գագիկ Մարգարյան, Ժառանգություն, տնտեսագետ
- Վահագն Ղազարյան, Ազատ դեմոկրատներ, միջազգայնագետ
- Վարդան Խաչատրյան, անկուսակցական, ԱԺ պատգամավոր, աստվածաբան
Ամբողջական ցուցակները օրենքով սահմանված ժամկետում կներկայացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով, հայտնում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը: