Թուրքական Radikal պարբերականն այսօր հաղորդել է, որ 2007 թվականին թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրված Օգյուն Սամասթի ձերբակալությունից անմիջապես հետո նրա հետ թուրքական դրոշի ֆոնին նկարահանված ոստիկանության սպան պաշտոնի բարձրացում է ստացել:
Դինքի սպանության ժամանակ Սամսուն գավառում աշխատող ոստիկանության չորրորդ դասի սպա Յակուբ Կուրտարանը ստանձնել է Մալաթյա գավառի հասարակական անվտանգության հարցերով պետի տեղակալի պաշտոնը:
Ըստ պարբերականի` լուսանկարն արվել է 2007 թվականի հունվարի 20-ին` Սամասթին բերման ենթարկելուց և Սամսունի հակաահաբեկչական գրասենյակ բերելուց հետո:
Իշխանություններն այժմ հետաքննություն են սկսել` պարզելու համար անձանց, ովքեր «խախտելով հետաքննության գաղտնիությունը», տարածել են նկարները ԶԼՄ-ներում:
Հիշեցնենք, որ նախորդ տարի թուրքական արդարադատությունը 23 տարվա ազատազրկման է դատապարտել Հրանտ Դինքի սպանության մեջ մեղավոր ճանաչված Օգյուն Սամասթին: