Մոսկվայի «Օստանկինո» հեռուստակենտրոնի մուտքը կիրակի «НТВ» հեռուստաալիքի դեմ բողոքի վայր էր դարձել: «НТВ»-ն օրեր առաջ «Ընդդիմության անատոմիան» վերնագրով տեսանյութ էր հեռարձակել` նվիրված «Հանուն արդար ընտրությունների» ակցիայի մասնակիցներին: Հեռուստաալիքը Ֆիլմը փաստագրական է անվանում, իսկ հեռուստադիտողները` քարոզչական և կեղծ պնդումներով լի տեսանյութ: Քաղաքական գործիչ Բորիս Նադեժդինը արդեն իսկ դատական հայց է ներկայացրել ընդդեմ հեռուստաալիքի` կոչ անելով բոլոր նրանց, ովքեր իրենց ընդդիմադիր են համարում, միանալ հայցին:
Ինքնաբուխ ակցիան հստակ կազմակերպիչներ չուներ, սոցիալական ցանցերում հավաքվելու կոչեր էին հնչեցնում զայրացած շարքային հեռուստադիտողներ: Ակցիան չէր համաձայնեցվել Մոսկվայի իշխանությունների հետ: Օստանկինոյի մոտ շուրջ 1000 քաղաքացիներ էին հավաքվել: Խաղաղ պիկետը երկար չի տևել: Ընդդիմադիր գործիչ, «Ձախ ճակատ» կազմակերպության առաջնորդ Սերգեյ Ուդալցովի ժամանելուց հետո ՕՄՕՆ-սկսել է ձերբակալել մասնակիցներին, այդ թվում և Ուդալցովին: Ձերբալվել են ավելի քան 100 մարդ, որից հետո բողոքի ցույցը մարել էր: Զանգվածային ակցիան ավարտվել է խմբակային երգով, իսկ ցուցարարների վերջին խմբերը ցրվել են 19:00-ին:
Այսօր առավոտյան ձերբակալված մասնակիցները ազատ են արձակվել: