Home / Հայաստան / Տեր-Պետրոսյանի եղբորորդին պայքարելու է Անահիտ Բախշյանի և Լյովա Խաչատրյանի դեմ

Տեր-Պետրոսյանի եղբորորդին պայքարելու է Անահիտ Բախշյանի և Լյովա Խաչատրյանի դեմ

Րոպեներ առաջ թիվ 12-րդ ընտրատարածքում պատգամավորի թեկնածու է  առաջադրվել Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորորդի Տիգրան Տեր-Պետրոսյանը: Այս մասին նա ասել է Epress.am-ի հետ զրույցում:

Տիգրան Տեր-Պետրոսյանը ղեկավարում է Հայ Ազգային Կոնգրեսի Էրեբունու շտաբը:

Այս նույն ընտրատարածքում պատգամավորության թեկնածու է առաջադրվել նաև անկուսակցական Լյովա Խաչատրյանը, ինչպես նաև նույն ընտրադարածքում է առաջադրվելու «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը:

Լուսանկարը` Տիգրան Տեր-Պետրոսյանի Facebook-ի էջից