Ռուսաստանյան հայտնի երաժիշտ Զեմֆիրան, ով մարտի 23-ին պետք է ելույթ ունենար բաքվում` Buta Palace համերգային համալիրում, ելույթ չի ունենա ադրբեջանական հանդիսատեսի առջև «կազմակերպչի կողմից պայմանագրային պարտավորվածությունները չկատարելու պատճառով»: Այս մասին երգչուհին հայտարարել է իր պաշտոնական կայքում:
Այս փաստը, սակայն, ապշեցրել է համերգի կազմակերպիչներին, որոնք պնդում են, որ երգչուհու վստահված անձինք իրենք են խնդրել համերգը տեղափոխել երգչու առողջական խնդիրների պատճառով: Այս խնդրանքը, ըստ համերգի կազմակերպիչ Buta Production ընկերության, բավարարվել էր, սակայն այժմ երգչուհու կայքը բոլորովին այլ բան է ասում:
«Մեզ հայտնեցին Զեմֆիրայի առողջության վատթարացման մասին և խնդրեցին հետաձգել համերգը: Արդյունքում մենք համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցինք: Մենք պարզապես ապշեցինք, երբ Զեմֆիրայի կայքում կարդացինք մեր կողմից պայմանագրային որոշ պարտավորությունների չկատարման մասին հաղորդագրությունը»,-1news.az-ի փոխանցմամբ` այս մասին ասել է BUTA Production-ի ղեկավար Նասիբ Պիրիևը: