Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը միայն ուրախ է, որ ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին քսանյակում իր կողքին են Հայկ Բաբուխանյանն ու Արտաշես Գեղամյանը:
«Երկիր» օրաթերթի թղթակցի հետ զրուցյում, անդրադառնալով այն թեմային, թե ինչպես է, որ ժամանակին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արտաշես Գեղամյանին դհոլ էր անվանել, իսկ այսօր ցուցակում է ընդգրկել, Հարությունյանը նշել է. «Նման բաները կարելի է մոռանալ: Արտաշես Գեղամյանին պետք է և արժե գնահատել բոլորովին այլ որակների համար»:
ՀՔԴՄ նախագահը վստահ է, որ Արտաշես Գեղամյանի վերադարձը գործնական քաղաքականություն օգտակար է:
Նա դրական է վերաբերվում նաև երգչուհի Շուշան Պետրոսյանի` պատգամավոր դառնալուն:
«Շուշան Պետրոսյանը մշակույթի ոլորտի այն հազվագյուտ գործիչներից է, որը և´ կարդում է, և´ հոգևոր արժեքներ է կրում»,-նշել է նա և հավաստիացրել, որ երգչուհին «շատ հայտնի պատգամավորներից ավելի հայտնի կարող է գործել»: