Համաձայն Իսրայելում ընդունված նոր օրենքի` չափից դուրս նիհար մարդկանց արգելվում է նկարահանվել գովազդներում: Ինչպես հաղորդում է ABS News-ը, նման քայլը միտում ունի երեխաների և դեռահասների շրջանում բացառել գեղեցկության չափանիշների առկայության բացասական ազդոցությունը:
Ըստ օրենքի` գովազդում չեն կարող նկարահանվել մարդիկ, ում մարմնի զանգվածի ցուցիչը 18,5-ից ցածր է: Ցուցիչի հաշվարկման համար անհրաժեշտ է քաշը (կգ) բաժանել հասակի քառակուսու վրա (մետր): Ըստ ՄԱԿ-ի նորմերի` 18.5-ից ցածր ցուցանիշը վկայում է թերի սնման մասին: