Ռուսաստանը կարող է արգելել Ադրբեջանին իր երկրին չիր մատակարարել: Մասնագետները չրերի մի քանի խմբաքանակներում վնասակար օրգանիզմներ են հայտնաբերել, հայտնում է РСН-ը:
ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վարչությունը կոչ է արել Ադրբեջանի իր գործընկերներին վերացնել բոլոր խախտումները: Հակառակ դեպքում ռուսական կողմը կարող է հավելյալ պաշտպանիչ միջոցներ կիրառել և հրաժարվել դրանց ներմուծումից:
Այս պատժամիջոցները կարող են կիրառվել նաև Ուզբեկստանի և Տաջիկստանի վրա:
Այս երեք պետությունները Ռուսաստանի չրի և ընկույզի հիմնական մատակարարներն են: