ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առթիվ:
«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքին Նավրուզի կապակցությամբ:
Այս պայծառ տոնը թող ուրախություն և երջանկություն բերի յուրաքանչյուր քրդական ընտանիքի: Մաղթում եմ, որ գարնան ու զարթոնքի հետ իրականանան ձեր լավագույն իղձերն ու նպատակները, և հաջողություններ արձանագրվեն թե՛ ներհամայնքային, թե՛ մեր երկրի՝ մեր ընդհանուր տան հանրային կյանքի բոլոր ասպարեզներում: Մենք մեր հերթին պատրաստ ենք համակողմանի աջակցություն ցուցաբերել ծագող խնդիրների լուծման գործում:
Հարգելի՛ քուրդ հայրենակիցներ,
Ձեր հոգսերը բոլորիս հոգսերն են, և ձեր ուրախությունը բոլորիս ուրախությունն է:
Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում ամենայն բարիք», – ուղերձի բովանդակությունն է փոխանցում ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: