Այսօր Ազգային ժողովում հերթական նիստի մեկնարկից հետո հայտարարվել է, որ երկրորդ ընթերցմամբ քվեարկության է դրվելու «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը, որի քվեարկությունը երեկ հետաձգվել էր:
Հիշեցնենք, որ երեկ «Ժառանգության» և ՀՅԴ-ի պատգամավորները նշել էին, որ ԱԺ նախագահությունը հետաձգում է քվեարկությունը, քանի որ դահլիճում բավական ՀՀԿ-ականներ չկան, և օրինագիծը կարող է չանցնել:
Այսօր, սակայն, ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննիսյանն է 20 րոպե ընդմիջում է խնդրել, իսկ լրագրողների խնդրանքին` պարզաբանել նման որոշման պատճառը, պատասխանել է.
«Մեր հույսն այն է, որ մեր Ազգային ժողովի իշխող կուսակցության պատգամավորներից շատերը դահլիճում 20-30 րոպեից ավելի աշխատանքին չեն նվիրում: Հիմա էլ կհոգնեն, կգնան, քվորումը կպակասի և օրենքը չի անցկանի»: