Մալիի զինվորականները հայտարարել են երկրի նախագահ Ամադու Տումանի Տուրեի պաշտոնանկության մասին, տեղեկացնում են արևմտյան ԶԼՄ-ները: Նրանք հայտնել են նաև, որ պատրաստվում են երկրի իշխանությունը փոխանցել նախարարների նոր կաբինետին: Ապստամբներն իրենց անվանում են Ժողովրդավարության և պետականության հաստատման ազգային կոմիտե:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ զինվորականները գրավել են նախագահական պալատը, ձերբակալել են մի շարք նախարարների և իրենց վերահսկողության տակ են վերցրել երկրի հեռուստատեսային հեռարձակումը: Մալիի նախագահի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան:
Ապստամբության համար պատճառ է դարձել բանակի դժգոհությունն առ այն, որ երկրի ղեկավարությունը չի կարողանում կարգավորել երկրի հյուսիսում ստեղծված ճգնաժամը, որտեղ տուարեգ ցեղը զինված ապստամբություն է սկսել: