ԱՄՆ Ազգային դեմոկրատական ինստիտուտի պատվերով Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի կողմից իրականացված ուսումնասիրությունների համաձայն, Վրաստանի բնակչության 88%-ին դուր չի գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկայիս վիճակը:
Փետրվարի 22-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում հարցմանը մասնակցել է 3161 մարդ` Վրաստանի տարբեր շրջաններից:
Հարցման արդյունքների համաձայն, վրաստանցիների 49%-ը համաձայն է, որ Ռուսաստանն իսկապես վտանգ է ներկայացնում Վրաստանի համար: 30%-ը գտնում են, որ Ռուսաստանը վտանգավոր է Վրաստանի համար, սակայն այդ վտանգի մասին պատկերացումները ուռճացված են:
Հարցվածների միայն 8%-ն է վստահ, որ Ռուսաստանը վտանգավոր չէ, հաղորդում է Корреспондент.net-ը:
2011 թվականին, Ռուսաստանում «Հասարակական կարծիք» հիմնադրամի կողմից անցկացված հարցումների համաձայն, Վրաստանը հայտնվել էր Ռուսաստանի համար թշնամական համարվող երկրների առաջին եռյակում: