«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է թիվ 7 ընտրատարածքում: Նույն ընտրատարածքում պատգամավորի մանդատի համար պայքարելու են գործարար Սամվել Ալեքսանյանը, ում սատարում է ՀՀԿ-ն և ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև անկուսակցական Վարդան Վարդանյանը: