Ադրբեջանցի հաքեր DJ Amil-ը կոտրել է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, գեներալների և գիտնականների էլեկտրոնային փոստերը, հաղորդում է Vesti.Az-ը:
Հաքերը հայտնել է, որ կոտրել է 179 էլեկտրոնային հասցեներ, որոնց ցուցակը տրամադրել է խմբագրությանը:
Հաքերը նշել է, որ պատրաստվում է առաջիկայում հրապարակել «հայաստանյան հանրության համար հետաքրքրություն ներկայացնող անձանց և հատկապես գեներալների անձնական նամակագրությունները»: