Home / Տեսանյութեր / Շվեդիան կարող է հրաժարվել թղթադրամներից

Շվեդիան կարող է հրաժարվել թղթադրամներից

Շվեդիան, որը դեռևս 1661 թվականին դարձավ առաջին երկիրը, որը թղթադրամներ մտցրեց շրջանառության մեջ, շուտով կարող է դառնալ առաջինը, ով կհրաժարվի դրանցից: Daily Mail-ի փոխանցմամբ` կանխիկ թղթադրամների մասնաբաժինը ներկայումս շվեդական տնտեսության մեջ 3% է կազմում, ԱՄՆ-ում այդ ցուցանիշը 7% է, Եվրամիությունում` 9%: Սկանդինավյան այս պետության դեպքում կանխիկ դրամներից հրաժարվելը պայմանավորված է նրանով, որ Շվեդիան տեխնիկապես բավարար զարգացած երկիր է և «թղթեր» նրա բնակիչներին պարզապես պետք չեն:

Կանխիկ թղթադրամներից հրաժարվելու գաղափարի կողմնակիցները նշում են, որ այդպես բացարձակապես ամեն ինչ շատ ավելի հարմար կլինի: Բանկերը երկրում գրեթե դադարել են գործարքներ իրականացնել կանխիկով: Շվեդերն արդեն վաղուց տարբեր ծառայությունների, այդ թվում` տրանսպորտի վճարման, օգտագործում են բջջային հեռախոսներ: Տեխնոլոգիական պրոգրեսին է միացել նաև եկեղեցին, որը վերջերս սկսել է նվիրատվություններ ընդունել բանկային քարտերով: