Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ 5 տարիների ընթացքում կդադարեցնեն մահապատժի ենթարկված հանցագործների օրգանները փոխպատվաստման նպատակով օգտագործելու պրակտիկայից, հայտնում է BBC-ն:
Չինաստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ երկրում կամավոր դոնորության ծրագիր կմեկնարկի:
Իրավապաշտպանները մեղադրում են չինական իշխանություններին նրանում, որ վերջինները ստիպում են մահվան դատապարտված հանցագործներին համաձայնել իրենց օրգանները օգտագործելու առաջարկի հետ: