Թիվ 4 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը համարում է, որ հիմնական մրցակից չունի: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ինքը` Փոստանջյանը:
«Որովհետև ես առաջադրվել եմ, որպեսզի ծառայեմ ժողովրդին: Որևիցե խնդիր չունեմ որևէ մեկի հետ` նրան հիմնական մրցակից հռչակելու», – ասել է Աժ պատգամավորը:
Հիշեցնենք, որ տվյալ ընտրատարածքում առաջադրվել են ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, «168 ժամ» թերթի նախկին խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, Արմեն Եփջեմյանը և Արտակ Սարգսյանը` ՀՀԿ-ից, ինչպես նաև անկուսակցական Ալեքսան Մինասյանը:
Epress.am-ի այն հարցին, թե արդյոք երկու ընդդիմադիր թեկնածուի` իր և Արամ Մանուկյանի առաջադրումը նույն ընտրատարծքում չի նպաստի իշխանության ձայների առավելությանը, Փոստանջյանը պատասխանել է.
«Չեմ կարծում, որովհետև ընդդիմադիր դաշտում տարբեր ընկալումներ և տարբեր մոտեցումներ կան, այսինքն` մեր ընտրողները բացարձակ տարբեր են»: