Իսրայելական Քֆար Սավա քաղաքում տղամարդը կծոտել է ոստիկանական շանը, հաղորդում է Ynetnews-ը: Միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ տեղի ոստիկանական բաժանմունքում: Տղամարդուն բաժին էին բերել նախկին կնոջ տանը վիճաբանություն սարքելու համար, որտեղ նա սպառնացել էր նետվել պատուհանից, իսկ ավելի ուշ փորձել էր հարձակվել իրավապահների վրա:
Երբ տղամարդուն բերել են բաժին, նա շարունակել է անկարգությունները: Նրան հանգստացնելու համար շանն են արձակել:
Ծառայողական շանը հաջողվել է գետնին տապալել ձերբակավածին, սակայն նա չի ցանկացել տեղի տալ և կծոտել է կենդանուն: