Home / Հայաստան / ԱՄՆ-ում հայ քննիչը 5 տարի ուշացումով դատարան է դիմել. բողոքը վարույթում է

ԱՄՆ-ում հայ քննիչը 5 տարի ուշացումով դատարան է դիմել. բողոքը վարույթում է

Նախորդ շաբաթ Լոս Անջելեսի դատարանում դատական վարույթի է առվել Բըրբենքի ամերիկահայ քննիչ Սթիվ Կարագյոզյանի բողոքը, ըստ որի իր գործընկեր սպաներն իրեն Էթնիկ բնույթի վիրավորանքներ են հասցրել` «գլխաշորով հայ» անվանելով: «Գլխաշորով մարդ» ԱՄՆ-ում անվանում են մահմեդականներին, ովքեր չալմաներ են կրում:

Կարագյոզյանի փաստաբանը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ իր հաճախորդը «հասարակ սպա չէ»: Վերջինս 2007-ին ճանաչվել է տարվա լավագույն սպա:

2007 թվականին` փորձաշրջանի ավարտից հետո, Կարագյոզյանը սկսել էր տարբեր տեսակի մեկնաբանություններ լսել իր հասցեին:

6 սպաներից մեկը, ինչպես փաստում է Կարագյոզյանը, ռասիստական բնույթի վիրավորանքներ է հասցրել իրեն, մասնավորապես, հայազգի ոստիկանը նշել է սպա Աարոն Քենդրիքին:

Քենդրիքն ասել է Կարագյոզյանին, որ վերջինիս աշխատանքի են վերցրել միայն նրա համար, որ նա փոքրամասնության ներկայացուցիչ է:

Դատախազը, սակայն, հայտարարել է, որ Կարագյոզյանի բողոքն անհասականլի է այն պատճառով, որ նա իրեն հասցված վիրավորանքների համար դատարան է դիմել միայն տարիներ անց: Ըստ դատախազի` նա դա արել է, քանի որ շշուկներ են հայտնվել այն մասին, որ ԱՄՆ Հետախուզական դաշնային բյուրոն պատրաստվում է հետախուզել վարչությունը` պարզելու համար` արդյոք այստեղ պաշտոնական դիրքի չարաշահումներ չկան: Դատախազի խոսքով` Կարագյոզյանը դատական գործ է հարուցել, որովհետև վախենում է, որ իրեն էլ կքննեն: