Ֆրանսիայի հրեական քոլեջի վրա հարձակում գործած ահաբեկիչ Մոհամեդ Մերահի հայրը` Բենանել Մերահը, մտադիր է դատի տալ ֆրանսիական իշխանություններին իր որդու սպանության համար:
«Ես մտադիր եմ վարձել լավագույն փաստաբաններին և աշխատել մինչ կյանքիս վերջ, որպեսզի վճարեմ նրանց»,-հայտարարել է Մարեհը: Ի դեպ, ահաբեկչի հայրը ամուսնալուծվել է կնոջից, երբ որդին դեռ 6 տարեկան էր: Հետագայում վերադարձել էր Ալժիր, որտեղ և պատրաստվում է թաղել որդուն:
Հիշեցնենք, որ 7 մարդկանց գնդակահարելու մեջ մեղադրվող Մոհամեդ Մերահը սպանվել էր Թուլուզի իր տանը` ոստիկանական ուժերի շարունակվող հատուկ գործողությունների արդյունքում: Մարտի 11-ին և 15-ին մոտոցիկլետով ահաբեկիչը գնդակահարել էր 3 զինծառայողների: Ավելի ուշ նա հարձակում էր գործել Թուլուզի հրեական դպրոցի վրա; Մերահը կրակ էր բացել քոլեջի աշակերտների և ծնողների ուղղությամբ, որի հետևանքով 4 մարդ էր զոհվել, այդ թվում` 3 երեխաներ: